-
29.03.2019|
00:50
«Իրատեսը» շարունակում է զրույցը ռեժիսոր, արվեստագիտության թեկնածու ԱՐՍԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ:
Զրույցի այս հատվածում մենք հիմնականում անդրադառնում ենք ռեժիսորի նկարահանած հետաքրքիր մի ֆիլմի, որը պատմում է հայաստանյան անհայտ ու առեղծվածային հուշարձաններից մեկի՝ Դաշտադեմի ամրոցի մասին:
Փաստագրական ու խաղարկային տարրերի համադրությամբ ստեղծված «Դաշտադեմի ամրոցը» ֆիլմը հետաքրքիր բացահայտում կարող է դառնալ ոչ միայն իր ինքնությունն ու անցյալը պրպտելու հակված հայ մարդու, այլև պատմական ճշմարտություններով ու հնագույն առասպելաբանությամբ հետաքրքվող օտարազգի զբոսաշրջիկների համար:
Իհարկե, զրույցի այս հատվածում ևս Արսեն Առաքելյանի հետ արծարծում ենք ոչ մշակութային, օրախնդիր թեմաներ:
-
29.03.2019|
00:44
Գրող, գրականագետ, թարգմանիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԻ «Բանկ Օտտոման» վեպը թարգմանվել է պարսկերեն: Այս տարի լրանում է անվանի մտավորականի 80-ամյակը: Հոբելյանական տարուն ընդառաջ մի քանի հարց ուղղեցինք անվանի մտավորականին:
-
29.03.2019|
00:42
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գրող, գրականագետ Նորայր Ադալյանի «Արտույտ» վիպակի շնորհանդեսը, որը հեղինակը նվիրել է իր կնոջ՝ Էլինա Հովհաննիսյանի հիշատակին: Հավաքը նաև այդ հիշատակի ոգեկոչմանն էր ուղղված:
-
29.03.2019|
00:19
Թատերասեր հանրությունը մարտի 27-ին նշեց թատրոնի միջազգային օրը: Առիթ էր՝ թատրոնն ու թատերական գործիչներին արժևորելու, եղած խնդիրներն ու բացթողումները ևս մեկ անգամ բարձրաձայնելու: Հայաստանյան թատերական կյանքի անցուդարձի մասին զրուցել ենք թատերագետ, հրապարակախոս ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:
-
29.03.2019|
00:16
Ժամանակակից հայ գրականության ներկապնակն այնքան բազմերանգ ու գունեղ է, որ հաճախ նաև գրականության մասնագետներն են դժվարանում այս կամ այն գեղարվեստական երկի հաջողվածության և հեղինակի օժտվածության մասին սկզբունքային տեսակետ հայտնել, գնահատել գրական ընդհանուր գործընթացի համապատկերում, ուղղորդել կամ քննադատել, նաև ի ցույց դնել գրաված տեղն ու դիրքը ստեղծագործական որակի և զարգացումների սանդղակում:
-
26.03.2019|
15:04
Արդյո՞ք այսօր արվեստի այլընտրանքային դպրոցի ստեղծումը, որը տրամադրում է անվճար ուսուցում, խենթ գաղափար չէ: Իհարկե, բայց այն երբեւէ դյուրին կլինի՞:
-
26.03.2019|
01:24
Եկեղեցական որմնանկարչության, սրբապատկերների գեղագիտական ու հոգևոր նշանակության մասին է մեր զրույցը արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ դասախոս ՍԱԹԵՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:
-
25.03.2019|
17:25
«Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Հարմոնիա» կամերային նվագախմբի հետ հանդես եկավ մալթացի հանրահայտ ջութակահար, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համակոնցերտմայստեր, պրոֆեսոր Ռեջի Քլյուզը։
-
25.03.2019|
14:05
Մանեի (Մանե Բաղդասարյան) «Ճայը» էքսպերիմենտալ ֆիլմի համաշխարհային առաջնախաղը տեղի կունենա Հունաստանում՝ Աթենքի միջազգային կինոփառատոնի շրջանակում:
-
24.03.2019|
21:43
Պաբլո Պիկասոյի հազվագյուտ կտավներից մեկը վաճառքի է ներկայացվել Փարիզի Christie's աճուրդում: Թանաքով կտավը գնահատվում է 250 000-300 000 եվրո: